Լրահոս
Տարածաշրջան
18:10
02.09.22
121

Վրաստանի արևելքում փորձում են մարել անտառային հրդեհը

Img default alt hy

Մինչև այժմ շարունակվում Է Վրաստանի Կվարելի շրջանի Շիլդա գյուղի մերձակա անտառում բռնկած հրդեհի մարման գործընթացը: Այս մասին հաղորդում են Արտակարգ իրավիճակների վարչության ծառայությունում:

Նրա տեղեկատվությամբ, այրվում է ալպյան գոտու մերձակա սաղարթավոր անտառի ստորին շերտը: Հրդեհը Շիլդա գյուղի մերձակայքում առաջացել Է նախօրյակին: Հրշեջների աշխատանքին խանգարում Է տեղանքի բարդ ռելիեֆը:

Վրաստանի օդերևութաբանների կանխատեսումներով՝ սեպտեմբերի 4-ից երկրի ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան մասում սպասվում են տեղումներ և ջերմաստիճան նվազում, որոնք չեն եղել արդեն մի քանի շաբաթ, հաղորդել Է Sputnik-ը: