Լրահոս
Քաղաքական
13:00
15.06.22
124

Վրանները հավաքվել են Ֆրանսիայի հրապարակից. դիմադրության օջախներ կլինեն նաև Արցախում ու Սփյուռքում

44 օր փակ մնալուց հետո գիշերը բացվել է Ֆրանսիայի հրապարակը, Դիմադրության շարժումը հավաքել է վրանները՝ հայտարարելով, որ վրանային ավանը եղել է շարժման առաջին օջախը, բայց ժամանակն է պայքարին ցանցային բնույթ հաղորդելու:

Երեքշաբթի հրավիրված հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը հայտնեց մարտավարական փոփոխությունների մասին:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար պետք է դիմադրության օջախներ ձևավորվեն մարզերում,Արցախում և Սփյուռքում՝ նկատի առնելով, որ ցանկացած պահի, երբ անհրաժեշտություն լինի, շարժման մասնակիցները կարող են 2 ժամում հավաքվել երկրի ցանկացած հրապարակում և նորից անցնել դիմադրության 24-ժամյա ռեժիմի: