Լրահոս
Հասարակական
21:33
14.07.22
268

Վրաերթ՝ «Աշտարակ քարհանք»-ի Բյուրական հանքավայրում

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40–ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 55-ամյա Գարիկ Կ.-ն է:

Ոստիկաններն ու քննիչները, այնուհետև նրանց միացած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական վաշտի ծառայողները՝ ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ այսօր՝ ժամը 10:50–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 56-ամյա Ռուդիկ Մ.-ն իր վարած Man մակնիշի բեռնատարով «Աշտարակ քարհանք» ԲԲԸ Բյուրական հանքավայրում, հետընթաց կատարելիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել Գարիկ Կ.-ին, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը աշխատում է նշված հանքավայրում՝ որպես մեքենավար: