Լրահոս
Հասարակական
19:11
12.11.25
191

«Վիլիս»-ը Կաղնուտ բնակավայրում մոտ մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր ընկել է ձորը. կա զոհ

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան Կաղնուտ բնակավայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտվել ձորում, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Նրա դին ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածի ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը վարորդն է: