Լրահոս
Հասարակական
22:45
17.07.25
1 556

Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել

Img default alt hy

Վերին Լարսի սահմանին Ռուսաստանն արտակարգ դրություն է հայտարարել, հայտնում են «Ալիք մեդիա»-ից։

Մաքսային անցակետի պաշտոնական կայքում նշված է, որ ճանապարհը փակ է եղանակային պայմանների պատճառով, և որ այս պահին հերթում կա 2543 մեքենա։

Վրացական կողմի Կղազբեգիի մաքսային անցակետերում այս պահին հերթում կա 442 բեռնատար։