Լրահոս
Միջազգային
14:37
03.01.26
284

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը անվտանգ վայրում է․ WSJ

Img default alt hy

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը անվտանգ վայրում է։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդում է Wall Street պարբերականը՝ հղում անելով երկրի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին։

Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Ֆորտ Տիունա բազայի մոտ, որտեղ ավելի վաղ պայթյուն էր որոտացել, գտնվում են պաշտպանության նախարարությունը, գլխավոր հրամանատարությունը և Վենեսուելայի փոխնախագահի նստավայրը:

«Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, ըստ հաղորդագրությունների, անվտանգության մեջ է գտնվում մի շարք պայթյուններից հետո, որոնք ցնցել են մայրաքաղաքն ու երկրի ռազմական օբյեկտները», - ասվում է հաղորդագրության մեջ: