Լրահոս
Միջազգային
18:22
03.01.26
337

Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի հարձակումը հիշեցնում է Լատինական Ամերիկայի քաղաքական կյանքին միջամտության վատագույն դրվագները․ Բրազիլիայի նախագահ

Img default alt hy

Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի իրականացրած հարձակումը հիշեցնում է Լատինական Ամերիկայի քաղաքական կյանքին միջամտության վատագույն դրվագները։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»ն, այդ մասին կարծում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան:

«Այդ գործողությունները հիշեցնում են Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի քաղաքականությանը միջամտության ամենավատ պահերը, ինչպես նաև սպառնում են տարածաշրջանի՝ որպես խաղաղության գոտու պահպանմանը»,-ասվում է նրա հայտարարության մեջ։