Լրահոս
Միջազգային
15:33
03.01.26
431

Վենեսուելան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ ԱՄՆ-ի ագրեսիայի պատճառով

Img default alt hy

Վենեսուելան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ ի պատասխան Կարակասի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի։  Այս մասին հայտնել Է արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ 

«ԱՄՆ կառավարության կողմից մեր երկրի դեմ իրականացված հանցավոր ագրեսիային ի պատասխան՝ մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ միջազգային իրավունքի պահպանման համար պատասխանատու մարմնի անհապաղ նիստ գումարել։ Ոչ մի վախկոտ հարձակում չի կարող դիմակայել այս ազգի ուժին, որը հաղթանակած դուրս կգա», - գրել է նա իր Telegram ալիքում։