Լրահոս
Իրավական
13:00
01.09.22
236

Վեդիում թուրքեր են հայտնվել. Քննչական կոմիտեն հաստատում է

Քննչական կոմիտեն հաստատում է՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ:

«Aysor.am»-ին այս կոմիտեի մամուլի խոսնակն ասել է, որ նյութեր են նախապատրաստվում, այլ մանրամասներ այս պահին հայտնել չի կարող: Ավելի վաղ լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել ու հայտնել, որ չորեքշաբթի կեսգիշերին մոտ Վեդիի Առաքել Սիմոնյան հրապարակում թուրքեր են հայտնվել, կոնյակ խմել ու հայհոյել հայերին։