Լրահոս
Իրավական
12:26
13.11.25
535

Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան

Img default alt hy

Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է պաշտպան Արսեն Բաբայանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: 

«Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ»,- հայտնել էր ԱԺ նախագահի մամուլի խոսնակը: