Լրահոս
Միջազգային
13:45
02.09.22
104

Վաշինգտոնի, Սեուլի և Տոկիոյի պատասխանը ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումներին կլինի ավելի խիստ

Img default alt hy

Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի և Ճապոնիայի իշխանությունների արձագանքը ԿԺԴՀ-ի նոր միջուկային փորձարկումներին կլինի ավելի խիստ, քան նախորդները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբեի 2-ին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի Ազգային անվտանգության վարչության տնօրեն Կիմ Սոն Հանին:

Սեպտեմբերի 1-ին Հավայիում տեղի Է ունեցել եռակողմ հանդիպում, որին մասնակցել են Կիմ Սոն Հանը, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը, Ճապոնիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Տակեո Ակիբան:

«Մենք համաձայնության եկանք, որ պետք չԷ պարզամիտ մտածողություն և արձագանք թույլ տալ այն ոգով, թե Հյուսիսային Կորեան արդեն անցկացրել Է վեց թեստ, և դա կլինի պարզապես ևս մեկը: Եթե Հյուսիսը փորձարկում անցկացնի, մեր արձագանքը միանշանակ կտարբերվի նրանից, ինչ եղել Է նախկինում»,- ասել Է Կիմ Սոն Հանը բանակցություններից հետո:

Հարավկորեացի պաշտոնյան չի հայտնել այն կոնկրետ միջոցները, որոնք կընդունեն Սեուլը, Վաշինգտոնը և Տոկիոն փորձարկումների դեպքում: Սակայն, նրա խոսքով, արձագանքը Փենյանին ցույց կտա, որ իր գործողությունները «սխալ են եղել»:

Ինչպես հավելել Է Կիմ Սոն Հանը, ԱՄՆ-ը և Ճապոնիան հավանություն են տվել Սեուլի «համարձակ պլանին», որը նախատեսում Է ԿԺԴՀ-ի միջուկազերծում տնտեսական օգնության փոխարեն: Կիմ Սոն Հանի խոսքով՝ Սալիվանը խոստացել Է, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները կքննարկեն Սեուլի անհանգստությունները գնաճի դեմ պայքարի օրենքի առիթով, որը ենթադրում Է լրահատկացումների տրամադրում Հյուսիսային Ամերիկայում արտադրված Էլեկտրամոբիլներ գնելիս: Հարավային Կորեայի խոշորագույն ավտոմոբիլաշինարարները ֆլագմանային Էլեկտրաքառեր են հավաքում Կորեայի Հանրապետությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: