Լրահոս
Հասարակական
11:21
12.11.24
216

Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով․ ՆԳՆ ոստիկանություն

Img default alt hy

ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով։

«Հարգելի´ քաղաքացիներ, ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Նշենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»։