Լրահոս
Իրավական
12:50
15.07.26
43

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Img default alt hy

Հուլիսի 14-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում, Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել, Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում դի է հայտնաբերվել։

Դեպքի առթիվ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա աղջիկ է։ Նախնական տեղեկություններով, նա 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանշներով։

«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-հայտնում են ՔԿ-ից։