Լրահոս
Սպորտ
18:12
13.07.22
248

Վարազդատ Հարոյանը կխաղա «Անորտոսիսում»

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսի» հետ։

Հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել իսպանական «Կադիսի» հետ պայմանագիրը խզելուց հետո։

Կիպրոսյան ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։