Լրահոս
Տարածաշրջան
17:07
05.09.22
136

Վանում երկրաշարժ է գրանցվել

Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Գյուրփընար շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4.1 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5կմ խորության վրա, փոխանցում է «Ermenihaber»-ը։

Եվս մի ստորգետնյա ցնցում է արձանագրվել Վանի Բաշքալե շրջանում 3.8 բալ ուժգնությամբ: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։