Լրահոս
Հայաստան
14:44
13.06.22
92

Վանի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Երևանում

Թուրքիայում գրանցված 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում: Արարատի մարզում և Երևանում ցնցման ուժգնությունը 2-ից 3 բալ է եղել:

Գիշերը՝ Երևանի ժամանակով 22-ն անց 35-ին է Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք ցնցվել երկնակեղևը: Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը մինչև 7 բալ է եղել: