Լրահոս
Հասարակական
20:35
14.06.25
5 244

Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4/31 շենքից որդին մորը ցած է նետել, ապա ինքն է ցած նետվել, հայտնում է Shamshyan.com-ը: 
 
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Նելլի Գրիգորյանին ցած է նետել, ապա տանիքից իրեն է ցած նետել: 
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ իրենք ականատես են եղել, թե ինչպես է տղան տանիքից իրեն ցած նետել: