Լրահոս
Հասարակական
22:15
13.11.25
221

Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն և «CAT»  տրակտորը․ վարորդներից մեկը դիմել է հիվանդանոց

Img default alt hy

Նոյեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Հովհաննես Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Վալերիկ Մ․-ի վարած «CAT» մակնիշի տրակտորը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։