Լրահոս
Տնտեսական
14:06
03.09.22
96

Քերոբյանն ու Ֆիլիպինների դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Img default alt hy

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը ընդունել են ՀՀ-ում Ֆիլիպինների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բաիլենին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր։

Կարևորվել է երկու երկրների տնտեսության ոլորտի վերաբերյալ գործարար շրջանակների փոխադարձ ճանաչելիության բարձրացումը։ Այդ համատեքստում քննարկվել է համատեղ գործարար համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության ոլորտում երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: