Լրահոս
Միջազգային
23:45
15.06.22
158

Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-17 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

Img default alt hy

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-17 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ:

Վահագն Խաչատուրյանը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: