Լրահոս
Քաղաքական
08:00
16.11.25
485

Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ են

Img default alt hy

Այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններ են։

Ավագանու 27 մանդատների համար պայքարում է 8 քաղաքական ուժ՝ «Առաջ» և ՀՅԴ կուսակցություններից կազմված «Հաղթանակ» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր», «Հայրենիք», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան», «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցությունները:

Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին՝ ընդգրկված է 355 մարդ: Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքների համար՝ 6 տոկոսը։

Վաղարշապատում քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։ Մոտ հինգ տասնյակ ընտրատեղամաս է բացվել: