Լրահոս
Հասարակական
17:08
14.11.25
209

«Վաղարշապատցիներ ջան, գնում եք ընտրատեղամաս ու ընտրում եք ՀԱՂԹԱՆԱԿ դաշինքին, ու քպ-ին ուղարկում եք համապատասխան տեղը». Գագիկ Ասատրյան

Img default alt hy

«Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է. «Քպ-ն պետական ապարատը գործի է գցել։ Ունեմ հստակ տեղեկություններ, որ Երևանի քաղաքապետարանից հրաման է իջեցվել աշխատակազմին՝ ապահովել բազմամարդություն՝ այսօր Էջմիածնում կայանալիք նիկոլական նախընտրական հավաքին։

Սրանք էդպես էլ չհասկացան, որ իրենց քաղաքական գիշերախաբերն իրենց ոչնչով չեն օգնելու։ Իրենք՝ իրենց կխաբեն, կհամարեն՝ իբր շատ են իրենք Վաղարշապատում, իսկ ընտրություններից հետո կզարթնեն ու կտեսնեն, որ համատարած մերժման են արժանացել․․․

Հ․Գ․ Վաղարշապատցիներ ջան, գնում եք ընտրատեղամաս ու ընտրում եք ՀԱՂԹԱՆԱԿ դաշինքին, ու քպ-ին ուղարկում եք համապատասխան տեղը»։