Լրահոս
Աշխարհ
10:11
13.07.22
131

Twitter-ը դատի է տվել Իլոն Մասկին

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Twitter-ը դատի է տվել միլիարդատեր Իլոն Մասկին, որպեսզի ստիպի Մասկին կատարել օրինական պարտավորությունները «Twitter»-ը գնելու հարցում, ասվում է ԱՄՆ Դելավեր նահանգի կառավարությանն առընթեր դատարան ներկայացված փաստաթղթերից։

Twitter-ը գնելու գործարարի մտադրության մասին հայտնի է դարձել ապրիլին։ Գործարքը գնահատվել է մոտ 44 մլրդ դոլար։ Մայիսին Մասկը հայտարարել էր գործարքի կասեցման մասին, քանի որ սպասում էր կեղծ օգտահաշիվների քանակի ստուգման արդյունքներին։ Այն բանից հետո, երբ Մասկը հրաժարվել է գնել սոցցանցը, Twitter-ի բաժնետոմսերն ընկել են ութ տոկոսով։

Twitter-ի նախագահ Բրեթ Թեյլորը հայտնել է, որ եթե գործարքը չկայանա, Մասկը պետք է ընկերությանը վճարի 1 միլիարդ դոլար։