Լրահոս
Քաղաքական
16:05
07.03.23
76

«Տվեցինք երկու կուկուներին, փրկեցինք ծառի բունը». արձագանքներ՝ Արցախի նախագահի հայտարարությանը

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքերով հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիների վրա»,- այսօր խորհրդարանում այսպիսի հայտարարություն է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ մեկնաբանելով Արցախի նախագահի՝ երեկվա հայտարարությունը Անվտանգության խորհրդի նիստում: 

Արայիկ Հարությունյանն ասել էր, որ Ադրբեջանը արցախահայությանը դրել է ընտրության առաջ՝ կամ ինտեգրվել, կամ պատրաստ լինել է՛լ ավելի կոշտ սադրանքների: