Լրահոս
Միջազգային
14:30
05.09.22
97

Թրյուդոն ցավակցություններ Է հայտնել Սասքաչևանում հարձակումների զոհերի հարազատներին

Img default alt hy

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն սեպտեմբերի 4-ին իր ցավակցություններն Է հայտնել Սասքաչևանի նահանգում դանակով մի շարք հարձակումների զոհերի հարազատներին և հայտարարել, որ կառավարությունը հետևում Է իրադրության զարգացմանը:

«Այսօրվա հարձակումները Սասքաչևանում սոսկալի են և խոցում են սիրտը: (…) Մենք ուշադրությամբ հետևում ենք իրադրությանը և բոլորին հորդորում ենք հետևել տեղական իշխանությունների նորություններին»,- գրել Է Թրյուդոն Twitter-ի՝ իր Էջում:

Ավելի վաղ CBC հեռուստաալիքը հայտնել Է, որ Կանադայի ոստիկանությունը որոնում Է երկու հանցագործների, որոնք դանակահարելով սպանել են 10 մարդու և վիրավորել առնվազն 15 հոգու հյուսիսամերիկյան երկրի բնիկ բնակիչների Ջեյմս Սմիթ Քրի Նեյշն ավանում, ինչպես նաև Վելդոն քաղաքում (Սասքաչևանի նահանգ): Նախնական տեղեկատվությամբ՝ հանցագործների զոհեր են դարձել պատահական մարդիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: