Լրահոս
Քաղաքական
21:20
01.09.22
98

Թրքախոս ամուսինները Վեդիում կոնյակ են խմել ու հայերին հայհոյել. «գիշերային խուլիգանություն»

Թուրքիայի քաղաքացի ամուսինների մասնակցությամբ անցած գիշեր Արարատի մարզի Վեդի քաղաքում միջադեպ է տեղի ունեցել: Ականատեսների խոսքով՝ թրքախոս մի կին ու մի տղամարդ Վեդիի Առաքել Սիմոնյան հրապարակում կոնյակ են խմել ու հայհոյել հայերին:

Ոստիկանությունը բերման է ենթարկել նրանց: Քննչական կոմիտեն հաստատել է, որ բերման ենթարկվածները Թուրքիայի քաղաքացիներ են: Արմենուհի Հովսեփյանն է եղել Վեդիում, շատերը հենց նրանից են իմացել թրքախոս ամուսինների գիշերային խուլիգանության մասին: