Լրահոս
Միջազգային
13:50
03.01.26
216

Թրամփը Վենեսուելայում գործողության մասին մամուլի ասուլիս կանցկացնի

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է Վենեսուելայում գործողության վերաբերյալ մամուլի ասուլիս անցկացնել Ֆլորիդայում՝ ժամը 11:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին): Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում:

«Այդ գործողությունն իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ։  Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: Այսօր ժամը 11: 00-ին Մար-ա-Լագոյում տեղի կունենա մամուլի ասուլիս», - նշել է նա ։ 

Ներկայումս Թրամփը գտնվում է Ֆլորիդայում, որտեղ մեկնել է Սուրբ Ծննդյան տոներին: Սպասվում է, որ նա Վաշինգտոն կվերադառնա կիրակի օրը: