Լրահոս
Միջազգային
22:19
03.01.26
365

Թրամփը գոհ չէ Ուկրաինայի հարցով Պուտինի հետ շփումների ընթացքից

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին բավարարված չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխգործակցությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես հիացած չեմ Պուտինից»,-ասել է նա՝ Ֆլորիդայի նահանգի Ուեսթ Փալմ Բիչի մերձակայքում գտնվող Մար-ա-Լագոյի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ համապատասխան հարցին ի պատասխան:

Ամերիկացի առաջնորդը կրկին հայտարարել է, որ այդ հակամարտությունը «ժառանգել» է նախորդ նախագահ Ջո Բայդենից: «Ես ուզում եմ վերջ տալ դրան», - նշել Է Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահը նաև ասել է, որ ԱՄՆ-ն Կիևի համար «շատ հրթիռներ և այլ իրեր» է վաճառում ՆԱՏՕ-ին: 

«ԱՄՆ-ն փող չի կորցնում, մենք դրա համար փող ենք աշխատում։ Բայց դա վերջին բանն է, որ ինձ հետաքրքրում է: Ես պարզապես ուզում եմ կանգնեցնել այս բոլոր մարդկանց», - եզրափակել է նա։