Լրահոս
Միջազգային
19:26
13.06.25
187

Թրամփն ավելի դաժան հարձակումներով է սպառնում Իրանին. տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է

ՄԱԿ-ը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու  տարածաշրջանային այլ  դերակատարներ կոչ են անում Իսրայելին ու Իրանին զսպվածություն ցուցաբերել և կանգ առնել «մեծ պատերազմի շեմին»։ 

Իրանի վրա  միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է որակել  Հայաստանի արտգործնախարարությունը, դատապարտել ռազմական գործողությունները, կոչ արել անհապաղ դադարեցնել դրանք և պահպանել միջազգային իրավունքը: