Լրահոս
Ժամանց
13:20
14.07.22
217

Թուզը լավ միջոց է անքնության դեմ․ օգտակարության մասին

Img default alt hy

Թուզը որոշ ժողովուրդների մոտ համարվել է սուրբ պտուղ, քանի որ այն օժտված է յուրահատուկ հատկություններով, որոնք թույլ են տալիս օրգանիզմին անխափան աշխատել: 

Թուզը պարունակում է բոլոր անհրաժեշտ տարրերը (վիտամիններ, միկրոտարրեր) օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար: Գիտնականները պարզել են, որ այս պտուղների մեջ պարունակվում է 14 միկրոտարր ու 11 վիտամին: Նման քանակությամբ օգտակար նյութեր ուրիշ ոչ մի մթերք չի պարունակում: 

Այն անչափ հարուստ է երկաթով, որը բժիշկների խոսքով՝ ամբողջությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից: 

Թուզը հիանալի բուժիչ միջոց է երիկամների համար: Բացի այդ, այն նաև շատ օգտակար է մարսողական խնդիրների, հազի և արյան գերճնշման դեպքում:

Թուզը սննդակարգ մցնելու համար գոյություն ունի մի քանի պատճառ: 

Նախ, այն շատ համեղ է: Թուզը կարելի է ուտել և թարմ և չորացված վիճակում: 
Երկրորդը, թուզը շատ օգտակար է: Այն ակտիվորեն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ որպես մի շարք հիվանդությունների բուժման միջոց:

Հավելենք նաև, որ թուզը հավասարեցնում է մաշկի գույնը: Այն շատ լավ միջոց է անքնության և առավոտյան սրտխառնոցի դեմ: