Լրահոս
Տարածաշրջան
14:37
19.08.22
140

Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսի 18-ին

Img default alt hy

Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսի 18-ին: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

Իշխող Ժողովրդական դաշինքն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց միասնական թեկնածուն լինելու է գործող նախագահ Էրդողանը։ Ընդդիմությունը հայտնում է, որ  Էրդողանը չի կարող մասնակցել, քանի որ սա նրա երրորդ ժամկետն է լինելու, ինչին ի պատասխան՝ Արդարադատության նախարարը նշում է, որ դրանք երկրորդն են լինելու Թուրքիայի՝ 2018 թվականին խորհրդարանական կառավարման ձևից նախագահականի անցնելուց հետո։

Քաղաքական 6 ուժերից կազմված ընդդիմությունը դեռևս թեկնածուի վերաբերյալ հայտարարություն չի արել: