Լրահոս
Միջազգային
10:23
14.07.22
184

Թուրքիայում անտառային հրդեհներ են

Img default alt hy

Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է հանգստյան գոտում շարունակվող անտառային հրդեհների հետևանքով 19 տուժածի մասին։

Չորեքշաբթի օրը Թուրքիայի Դաչա հանգստյան գոտում բռնկված անտառային հրդեհը շարունակվում է մինչ օրս, ուժեղ քամին թույլ չի տալիս կրակը մարել։ Հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 10 ինքնաթիռ և ուղղաթիռ, տեղակայվել է ռազմական տեխնիկա։ Իշխանությունները չեն բացառում դիվերսիաներն ու դիտավորյալ հրկիզումը։

«Ցավոք, Դատչայում անտառային հրդեհը շարունակվում է, մինչ այժմ դեպքի հետևանքով տուժել է 19 մարդ, 9 հոգու բուժումը դեռ շարունակվում է, 9 հոգի դուրս է գրվել, մեկ հոգի բուժման կարիք չի ունեցել»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան։