Լրահոս
Տարածաշրջան
17:40
02.09.22
84

Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուները մեկնել են Ադրբեջան

Img default alt hy

Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների և տեխնիկական հարցերով անձնակազմի առաջին խումբը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժություններն։ Փոխանցում է «Ermenihaber»-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Հայտարարությունում նշվել է, որ զորավարժություններին նախապատրաստվելու նպատակով աշխատանքներ են իրականացվում զինանձնակազմի տեղաբաշխման, զորավարժությունների պլանավորման և այլ հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 5-ին։