Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:23
18.11.25
290

Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ․ Ֆիդան

Img default alt hy

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցում է համերաշխության հիման վրա։

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում», - նշել է նա։

Թուրքիայի ԱԳ նախարար նաև նշել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ։

«Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում, մենք առաջ ենք տանում մեր համատեղ աշխատանքը՝ ձեռնարկվող կոնկրետ քայլերի վերաբերյալ։

Թուրքիան ձգտում է Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանում ընդհանուր բարգավաճման գոտու ստեղծմանը», - ասել է նա։