Լրահոս
Միջազգային
11:30
24.07.25
91

Թուրքիան և Սիրիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն․ «Հուրիեթ»

Img default alt hy

Թուրքիան Սիրիայի նոր իշխանությունների հետ կնքելու է ռազմական համագործակցության մասին համապարփակ համաձայնագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը։

Պարբերականը չի հստակեցնում համաձայնագրի կնքման ժամկետները՝ նշելով, որ Անկարան ու Դամասկոսը նման քայլի են գնում Իսրայելի կողմից Սիրիայի անվտանգությանը սպառնացող վտանգի պայմաններում։ 

Թուրքական լրատվամիջոցը հիշեցրել է երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան չի թույլատրելու Սիրիայի ապակայունացմանն ուղղված որևէ ծրագրի իրականացում։ 

TRT Haber-ը, հղում անելով պաշտպանության նախարարության իր աղբյուրներին, հուլիսի 23-ին հայտնել էր, որ Սիրիայի նոր իշխանությունները օգնություն են խնդրել Թուրքիայից «պաշտպանունակության բարձրացման և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի» շրջանակում։