Լրահոս
Տարածաշրջան
22:55
25.02.23
210

Թուրքերի սարսափը. Ալիևը Էրդողանի մոտ է գնացել ցավակցելու

Թուրքիայում ու Սիրիայում արդեն ավելի քան 50 հազար մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժից մոտ 20 օր անց էլ Թուրքիայի ընդերքը շարունակում է ցնցվել: Մեկ օրում 2 նոր երկրաշարժ է եղել Թուրքիայում, վերջինը՝ 4,6 մագնիտուդ հզորությամբ: Իսկ փետրվարի 6-ի երկրաշարժի հետցնցումները 24 ժամում մոտ 400-ի են հասնում:

Թուրք ժողովրդին ցավակցելու է գնացել Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիև-Թայիփ Էրդողան հանդիպումը անցել է փակ դռների հետևում: