Լրահոս
Տարածաշրջան
19:29
11.07.22
209

Թուրքական հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող գյուղերից մեկը

Img default alt hy

Թուրքիայի հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդաբնակ Դուհոկ շրջանի Հիրուր գյուղի շրջակայքը։

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ermenihaber.am»-ը, քրդական աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական հրետանին գյուղի ուղղությամբ սկսել է հարվածներ հասցնել հուլիսի 10-ի գիշերը՝ ժամը 22։30-ի սահմաններում։

Հաղորդվել է, որ արկն ընկել է գյուղի մոտ՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում։