Լրահոս
Իրավական
16:15
05.09.22
144

Թոշակառուի պայուսակից հեռախոս էր գողացել

Img default alt hy

Ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊԾ Երևանի գնդի ծառայողները սեպտեմբերի 3-ին, ժամը 22.15-ին, Հանրապետության հրապարակում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 61-ամյա Պետրոս Ա.-ին: Բաժնում պարզվել է, որ նա Հանրապետության հրապարակում 72-ամյա տղամարդու պայուսակից գողացել է բջջային հեռախոսը:

Գողոնն առգրավվել է: Պետրոս Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: