Լրահոս
Միջազգային
17:30
02.09.22
99

«Թող աշխարհն իմանա՝ ՄԱԳԱՏԷ-ն մնում է Զապորոժիեում»

ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական խումբն արդեն 2-րդ օրն է՝ Զապորոժիեի ատոմակայանում է: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամներից մի քանիսը առաջիկա օրերին կմնան ատոմակայանի տարածքում՝ այն մանրամասն ուսումնասիրելու համար: 

«Թող աշխարհն իմանա, որ ՄԱԳԱՏԷ-ն մնում է Զապորոժիեում»,- հայտարարել  է գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին ու նշել, որ շուտով կտրամադրեն իրավիճակի վերաբերյալ անաչառ, չեզոք գնահատական: