Լրահոս
Իրավական
22:39
30.12.25
611

Տնային կալանքը ևս ծանր խափանման միջոց է. Արամ Վարդևանյանը` Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին

Img default alt hy

«Տնային կալանքը ևս ծանր խափանման միջոց է»։ Այսօր «Երևան կենտրոն» ՔԿՀ–ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը տնային կալանքով փոխարինելու դատարանի որոշմանը։

«Քննիչը մեր կողմից ներկայացված  միջնորդությունները, որոնք վերաբերում են իրենց պարտականությունների կատարմանը, խոչընդոտելու իբրև ռիսկի նվազմանը, որակում էր այն անհիմն միջնորդություն և մերժում էր։ Այդ ամենը չէր կարող իրավական հետեւանք չունենալ։ Այս ընթացքում մեր կողմից բոլոր հիմնավորումները, հիմքերը կուտակել էինք և ներկայացրել էինք իբրև նոր ի հայտ եկած փաստարկների հիմքով միջնորդություն դատարանին։

Դատարանը որոշեց մեր միջնորդությունը բավարարել մասնակի՝ կիրառելով տնային կալանք և գրավ։

Ես ուզում եմ նշել, որ տնային կալանքը նույնն է, ինչ կալանքը, այս դեպքում ևս մենք խոսում ենք ինտենսիվ սահմանափակման մասին, հետւաբար այստեղ ես հատուկ շնորհավորանքներ չեմ ներկայացնում։ Վստահ եղեք, տնային կալանքը ևս ծանր, ազատությունը սահմանափակող խափանման միջոց է»,-ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. նրա նկատմամբ խափանման միջոց սահմանվեց տնային կալանք ու գրավ։