Լրահոս
Քաղաքական
21:50
02.09.22
148

Տիրան Խաչատրյանը չի կասկածում՝ վաղը նաև իրեն է մեղադրանք առաջադրվելու

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը կասկած չունի, որ վաղը նաև իրեն է մեղադրանք առաջադրվելու: Նա այսօր «Դիմադրության շարժման» հրավիրած հանրահավաքին է մասնակցում: 

Լրագրողները նրան հարցեր են ուղղել Ջալալ Հարությունյանին ու Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքների մասին: Տիրան Խաչատրյանն ասել է, որ իր տեղեկություններով՝ շատ մեղադրանքներ սխալ են, բայց չի համաձայնել լրագրողների պնդման հետ, թե կալանավորումներն ու ձերբակալությունները նախկին բարձրաստիճան զինվորականների լռության գինն են: