Լրահոս
Քաղաքական
16:40
18.09.22
229

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Img default alt hy

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Մուսինյանը նշել է, որ զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը:

Հիշեցնենք, որ սա այս տարվա ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Առաջին նախագահի երկրորդ հանդիպումն է: Առաջինը տեղի է ունեցել ս.թ. փետրվարի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։