Լրահոս
Հասարակական
17:16
16.11.25
1 082

Տեր Գալուստը ևս սկսեց վատ լսել

Img default alt hy

Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանն այսօր ևս մասնակցել է Խաչիկ գյուղում տեղի ունեցած պատարագին, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«News.5tv.am»-ը կապ հաստատեց տեր Գալուստի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է Սուրբ Գայանեն թողել, այնտեղ պատարագ չի մատուցել, փոխարենը հասել է Խաչիկ գյուղի եկեղեցի, սակայն, ի զարմանս մեզ, տեր Գալուստը Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նման ասաց, թե կապը լավ չի, չի լսում, քանի որ ճանապարհին է: 

Ժամեր անց ևս փորձեցինք զանգահարել տեր Գալուստի հետ, սակայն նա անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը: 

Ըստ տեղեկությունների՝ տեր Գալուստը Աբրահամ արքեպիսկոպոսի ազգականն է: