Լրահոս
Միջազգային
16:35
03.01.26
290

Թեհրանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի ռազմական հարձակումը Վենեսուելայի վրա

Img default alt hy

Թեհրանը դատապարտում է ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայի նկատմամբ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ-ն:

«Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի ռազմական հարձակումը Վենեսուելայի վրա և երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության կոպիտ խախտումը», - ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նաև նշել Է Կարակասի պաշտպանության իրավունքը և հայտարարել է բոլոր պետությունների, ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատասխանատվության մասին՝ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունների անհապաղ դադարեցման համար: