Լրահոս
Աշխարհ
10:47
15.06.22
100

Թեհրանում պայթյունի հետևանքով 8 մարդ է մահացել․ նրանց մեջ եղել են նաև երեխաներ

Tasnim գործակալությունը հայտնում է, որ Թեհրանի սրճարաններից մեկում ծննդյան տոնակատարության ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով 8 մարդ մահացել է, նրանցից 3-ը եղել են երեխաներ։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառ է դարձել հելիումի պայթյունը, որն օգտագործվել է փուչիկներ փչելու համար։