Լրահոս
Միջազգային
21:00
13.11.25
95

Թայվանը վերացնում է «Ֆունգ Վոնգ» փոթորկի հետևանքները

Img default alt hy

Թայվանում «Ֆունգ Վոնգ» արևադարձային փոթորկից հետո շարունակվում են փրկարարական և վերականգնողական աշխատանքները։ Փոթորիկը հարվածել է կղզուն չորեքշաբթի երեկոյան՝ առաջացնելով ուժեղ ջրհեղեղներ և սողանքներ, որոնց հետևանքով վիրավորվել է առնվազն 95 մարդ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Ավելի քան 8500 բնակիչ տարհանվել է ափամերձ և լեռնային շրջաններից։ Այնտեղ դեռևս անձրև է տեղում։ Թայվանի հյուսիսում գտնվող Իլան շրջանը հայտնվել է աղետի էպիկենտրոնում։ Այնտեղ ռեկորդային տեղումներ են եղել։ Տրանսպորտը լուրջ խափանումների է ենթարկվել։ Մի քանի հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ջրհեղեղների հետևանքները վերացնելու աշխատանքներում ներգրավվել է մեծաքանակ տեխնիկա։ 

Թայվանում հորդառատ անձրևները հաճախակի ջրհեղեղներ են առաջացնում, երբեմն ջրի մակարդակը շատ բարձր է լինում։ Ավելի վաղ «Ֆունգ Վոնգ» գերթայֆունը հարվածել էր Ֆիլիպիններին՝ առաջացնելով աղետալի ջրհեղեղներ։ Քսանյոթ մարդ զոհվել էր, իսկ մեկ միլիոնից ավելի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։