Լրահոս
Միջազգային
09:21
14.09.22
84

Թայվանի ափերի մոտ 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

Չորեքշաբթի Թայվանի հարավ-արևելյան ափերի մոտ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է չինական կղզու սեյսմոլոգիական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տայտունգ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, օջախը ծովի հատակի տակ՝ 23 կմ խորության վրա: Հողի ցնցումները զգացվել են Թայվանի հարավում գտնվող մի շարք շրջաններում։ Զոհերի, ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ավելի քան 23 միլիոն բնակչություն ունեցող Թայվանը գտնվում է Արևելյան Ասիայի ամենասեյսմիկ ակտիվ գոտիներից մեկում