Լրահոս
Հասարակական
15:23
16.11.25
429

«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է իր արձանագրած խախտումները Վաղարշապատի ընտրություններում՝ 14։00-ի դրությամբ

Img default alt hy

«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է իր արձանագրած խախտումները Վաղարշապատի ընտրություններում՝ 14։00-ի դրությամբ.

 «14/47 Վստահված անձանցից մեկը պարբերաբար լքում է տեղամասը եւ վերադառնում տեղամաս առանց վկայականի եւ գրանցվելու,

14/15 Ուղղորդման երկու դեպք,

14/15 Մեկ քվեախցիկում երկու անձի կողմից ընտրության իրականացում,

14/20 Քվեարկության ուղղորդում/բաց քվեարկություն,

14/45 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է,

14/9 Մեկ ընտրողն օգնում էր մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին։

Միաժամանակ արձանագրում ենք, որ մի շարք դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները տեղում արձանագրում ու կանխում են խախտումները»։