Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:10
19.07.25
1 204

Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են. Ալիև

Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են։ Եթե Երևանը շարունակի փակ պահել «Զանգեզուրի միջանցքը», ապա կարող է հայտնվել ոչ միայն տրանսպորտային, այլև քաղաքական մեկուսացման մեջ:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հաջորդ տարվա գարնանն Ադրբեջանը կավարտի «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար նախատեսված երկաթուղու իր հատվածի շինարարությունը:

Երբ մենք խոսում ենք Զանգեզուրում տրանսպորտային երթուղու մասին, խոսքը միայն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու մասին չէ։ Խոսքը միջազգային նշանակության տրանսպորտային միջանցքի մասին է»,- նշել է նա։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» պոտենցիալ հզորությունը սկզբնական փուլում Ադրբեջանը գնահատում է 15 միլիոն տոննա։