Լրահոս
Տնտեսական
18:00
12.11.25
172

Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

Img default alt hy

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 12-ին, կազմել է 382.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.43 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.04 դրամ (նվազել  է 0.69  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.72  դրամ (աճել է 0.001 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-440.5 դրամով, վաճառվում է 443.5–450 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.60-4.68 դրամով, վաճառվում է 4.75-4.91 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385 դրամով:

Եվրոն գնվում է 440-441 դրամով, վաճառվում է 444-444.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.62-4.63 դրամով, վաճառվում է 4.73 դրամով: